Рубрика: Без рубрики

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

  Ինձ այնպե՜ս է հրապուրում  էլեկտրոնային խաղը: Ամբողջ օրը հետևում եմ փոքր մարդուկին, որը կապույտ հանդերձանքով է: Իմ հրամանով նա մտնում է մութ աշխարհը, ելնում բարձր պարսպի վրա: Մի սխալ, և հրեշը հաղթում է մարդուկին: Բայց ես այնքան եմ խաղում, որ քաջ Մարիոն (այդպես է մարդուկի անունը) ազատում է թագավորի աղջկան։

2. Բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստը։

հրապուրել-գրավել

հանդերձանք-հագուստ

պարիսպ-ցանկապատ

հրեշ-դև

3. Կազմի՛ր տրված բառերի հոգնակին։

օր-օրեր

մարդ-մարդիկ

հրաման-հրամաններ

պարիսպ-պարիսպներ

4. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները։

բարձր-ցածր

սխալ-ժիշտ

հաղթել-պարտվել

քաջ-վախկոտ

Рубрика: Без рубрики

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

  Ինձ այնպե՜ս է հրապուրում  էլեկտրոնային խաղը: Ա—բողջ օրը հետ—ում եմ փոքր մար—ուկին, որը կապույտ հանդեր—անքով է: Իմ հրամանով նա մտնում է մութ աշխար—ը, ելնում բարձր պարսպի վրա: Մի սխալ, և հրեշը հա—թում է մարդուկին: Բայց ես այնքան եմ խաղում, որ քաջ Մարիոն (այդպես է մարդուկի անունը) ազատում է թա—ավորի ա—ջկան։

2. Բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստը։

հրապուրել-

հանդերձանք-

պարիսպ-

հրեշ-

3. Կազմի՛ր տրված բառերի հոգնակին։

օր-

մարդ-

հրաման-

պարիսպ-

4. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները։

բարձր-

սխալ-

հաղթել-

քաջ-

РУБРИКА:ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Աշխատանքային նախագիծ՝14-18 հոկտեմբերի

Ընթացիկ նախագծեր՝

Խնկոյանական օրեր

«Տիեզերք» նախագիծ

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Երգ և պար

Ընթերցանություն՝ Աթաբեկ Խնկոյան

Մաթեմատիկա՝  եռանիշ թվեր,  հռոմեական, թվեր, հայերեն այբուբենի թվային արժեքները։

Անգլերեն

Ռուսերեն

Շախմատ

Ընտրությամբ գործունեություն՝ մաթեմատիկա, գիմնաստիկա, կերպարվեստ-տեխնոլոգիա, խեցեգործություն, երգ

Լեզվագործունեություն՝ վանկ, տողադարձ։

Տեխնոլոգիա՝ «Ամենաաշունը»

Ես և շրջակա աշխարհը՝ մոլորակներ։

Հեծանվավարություն

Մարմնակրթություն՝ մարզախաղեր։

 

РУБРИКА:ՄԱՅՐԵՆԻՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ

Լրացուցիչ աշխատանք

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձր—ներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ող—այգին լցվել էր ոսկեզ—ծ տերևներով: Վար—ի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն: Վարդը կողքի մասրենուն նայում էր վեր—ից։ Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպե—զի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տեր—ները:
2. Բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստը։
կոկոն-
ողջ-
ոսկեզօծ-
կիսաբաց-
3. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները։
սուր-
վերջ-
հեռու-
մեծ-
4. Համացանցից գտի՛ր մասրենու մասին տեղեկություն և 3-4 նախադասությամբ պատմի՛ր։
РУБРИКА:ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՏԻԵԶԵՐՔ

Հայ հին վիպաշխարհ

  1. ԱՐԵՎՆ ՈՒ ԼՈՒՍԻՆԸ

Լինում են, չեն լինում, մի քույր ու մի եղբայր են լինում. քրոջ անունը Արև էր, եղբոր անունը՝ Լուսին:

Արևը ոսկեգույն մազերով ուրախ և աշխույժ աղջիկ էր: Երբ լույսը բացվում էր, նա արթնանում էր ու ջերմացնում աշխարհը: Ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին: Մարդիկ, նրանից ուժ ստացած, շտապում էին աշխատանքի:

Երբ Լուսինը տեսավ, որ բոլորը ջերմորեն սիրում են իր քույր Արևին, որոշեց ինքն էլ բարի գործ անել քույրիկ Արևի պես: Եվ շտապեց Արևի մոտ:

-Քույրի՛կ ջան,- ասաց նա,- ես մինչև հիմա ոչ մի լավ գործ չեմ արել: Ես էլ եմ ուզում բարի դառնալ: Դու գիշերը քնի՛ր ու հանգստացի՛ր, իսկ ես կշարունակեմ լուսավորել երկիրը. չէ՞ որ տղա եմ և գիշերը դուրս գալուց չեմ վախենա:

Քույրը լսեց եղբորը և ուրախությունից արտասվեց. երկինքը ներկվեց ծիածանի յոթ գույներով:

Լուսինը կատարեց իր խոստումը, և մինչև օրս էլ Արևը դուրս է գալիս ցերեկը, իսկ Լուսիկը՝ գիշերը:

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաքտաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Արևի և լուսնի մայրը ապրում է երկնքում՝ աստղատանը։ Մի անգամ գիշերը, երբ մայրը խմոր է շաղախում, արևն ու լուսինը կռվում են։ Արև քույրն ասում է.

— Ես գիշերով դուրս չեմ ելնի։ Լուսին եղրայրն էլ ասում է.

— Ես ցերեկը դուրս կգամ։

Շատ որ կռվում են, մայրը վեր է կենում տեղից, խմորոտ ձեռքով ուժեղ ապտակ է հասցնում լուսնի երեսին, գիշերով նրան տանից հանում, գցում դուրս։ Այդ օրվանից մինչև հիմա լուսինը գիշերն է դուրս գալիս, արևը՝ ցերեկը։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.

— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։

Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Մի անգամ արևն ու լուսինը գնում են գետը, լողանում։ Լուսին եղբայրը մի քիչ լողալուց հետո շուտ դուրս է գալիս ջրից, սպասում, որ երբ քույրը ելնի ջրից, տեսնի նրա մերկությունը։ Արևը կռահելով եղբոր դիտավորությունը, ամոթից երկինք է բարձրանում։ Լուսինն էլ անմիջապես նրա հետևից բարձրանում է երկինք, հետապնդում քրոջը, բայց մինչև օրս էլ հետապնդում է նրան և չի կարողանում հասնել։ Դրա համար էլ արևը իր սուր ասեղներով ծակծկում է թե լուսնի և թե բոլոր նրանց աչքերը, ովքեր փորձում են նայել իրեն։

  1. ԱՐԵՎ ՈՒ ԼՈՒՍԻՆ

Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

  1. ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

  1. ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

9.    ԿՐԱԿ ՈՒ ԿԱՅԾԱԿ

Ժամանակին քարերն ու ծառերը մարդկանց նման շարժվել են, խոսել, կերել, խմել։ Սատանան տեսնելով այդ, գալիս է աստծո մոտ, իրավունք խնդրում, որ ինքն էլ մի բան ստեղծի։ Աստված քմծիծաղ տալով ասում է.

— Թե կարող ես՝ ստեղծիր։

Սատանան գնում է քարերի մոտ, տեսնում, որ նրանք ոսկուն են թագավոր դարձրել, ասում է.

— Կայծքարն ավելի զորավոր է և կարող է ոսկուց լավ թագավոր լինել։

Ասածը հաստատելու համար նա մի տան մեջ խոտ, փայտ ու ցան է լցնում, ապա առաջարկում է կայծքարին՝ երկաթին բախվել։ Կայծքարն ու երկաթը բախվում են իրար, կայծեր առաջացնում։ Կայծերն ընկնում են տան մեջ լցրած չոր խոտի վրա, վառվում, կրակ ստեղծում։ Մարդիկ ու քարերը հավաքվում են կրակի շուրջը և նրա միջից հանում խորոված պտուղներ ու կենդանիներ, ուտում։ Շատ են հավանում դրանց համը, սկսում են այդ կրակից տանել իրենց տները, օջախ սարքել, վրան կերակուր եփել։

Աստված զայրանում է սատանայի վրա, որ նա կրակի գաղտնիքը հայտնել է մարդկանց, ասում է.

— Սպասիր, քո պատճառով այնպիսի կրակ ստեղծեմ, որից սարսափեն մարդիկ։
Եվ նա ստեղծում է աստծո կրակը՝ կայծակը, ուղարկում է երկիր։ Կայծակի հենց առաջին հարվածից զոհվում են տասը մարդ։ Սատանան սարսափահար փախչում է և այլևս աստծո աչքին չի երևում։ Աստված պատժում է քարերին, զրկում նրանց շարժվելու և ուտելու ունակությունից, որովհետև մարդիկ կայծքարի միջոցով էին իմացել կրակի գաղտնիքը։

Աստված նույն կերպ պատժում է նաև ծառերին, որոնք իրենց կամքով վառելիք էին դարձել մարդկանց համար։

10. ՀՈՒՐ ԵՎ ՋՈՒՐ

Կրակն ու ջուրը քույր ու եղբայր են. կրակը քույրն է, ջուրը՝ եղբայրը։ Մի անգամ քույր ու եղբայր վիճում են, թե իրենցից ով է ավելի ուժեղ։ Որոշում են չափել իրենց ուժերը։ Կրակը իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը։ Եղբայր-ջուրը գալիս է և անմիջապես հանգցնում հրդեհը։ Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են իրարից։

Մի անգամ եղբայր-ջուրը իջնում է սարից, քույր կրակն ասում է նրան.

— Արի մի քիչ նստիր, տաքացիր։

Ջուրը պատասխանում է.

— Դու էլ մի քիչ ինձնից խմիր, հովացիր։

11.ԼԵՌՆԵՐ

Հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալիս՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար։ Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ։ Մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու։
Աստված տեսնելով այդ, պատժում է եղբայրներին, նրանք քարանում են, դառնում են լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։

РУБРИКА:ՆԱԽԱԳԾԵՐ

Խնկոյանական օրեր

Տևողությունը՝ 01.10-31.10

Մասնակիցներ՝ երրորդ դասարանցիներ   Atabek-Xnkoyan.jpg

Խնդիրները`

  • Ծանոթանալ Խնկոյանի ստեղծագործություններին
  • Բառապաշարի հարստացում
  • Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
  • Խմբային (դասարանական) մեդիանյութերի ստեղծում
  • Ստեղծագործությունների ցանկ

Ստեղծագործությունների հետ աշխատանք՝

  • Խաղ-ուսուցում
  • Անհասկանալ բառերի բացատրություն
  • Զրույց-քննարկում
  • Բեմականացում
  • Արտասանել տարբեր ձայներով (ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած….)
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ նկարել, ծեփել և այլն
  • Բառերի վանկատում և հեգում
  • Հոմանիշներ և հականաիշներ
  • Հանելուկներ
  • Ստեղծագործության աուդիոտարբերակի, մեդիաֆիլմի ստեղծում
  • ԱԽնկոյանի առակներից ընտրել որևէ մեկը ներկայացնել ռադիոթատրոնի կամ բեմադրության տեսքով։
  • Առանձնացնել առականում հանդիպող կենդանիների անունները, ընտրել որևէ մեկն ու փոքրիկ տեսանյութ, պատում կամ ռադիոնյութ պատրաստել նրա մասին։
Рубрика: Մայրենի

Ոսկե աշուն

Ոսկեզօծ աշուն է։Աշնանը գույնզգույն  տեևները թափվում են ։Աշնանը տերևաթափ է լինում, անձրև է գալիս։ Օրերը ցրտում են, բայց այսօր արևոտ, տաք օր է։  Վաղը կարող է ամրոպ և որոտ լինել։

Рубрика: Без рубрики

Вик

Викторина по сказке По Щучьему Велению (русская народная)

1. Как звали главного героя этой сказки?

а) Иван
б) Федя
в) Емеля

2. Какую рыбу Емеля поймал ведром в проруби?

а) щуку
б) акулу
в) карася

3. Какие слова должен был произнести Емеля, чтобы любое его желание исполнилось?

а) «По щучьему велению, по моему разумению…»
б) «По щучьему велению, по моему желанию…»
в) «По щучьему велению, по моему хотению…»

4. На чем Емеля поехал в лес рубить дрова?

а) на печи
б) на санях без лошади
в) пешком

5. На чем Емеля отправился к царю во дворец?

а) на печи
б) на санях
в) на телеге

6. Куда царь посадил свою дочь Марью и Емелю?

а) в колодец
б) в бочку
в) в темницу

7. Что случилось с Емелей, когда они с царевной выбрались из бочки и оказались на берегу?

а) он научился летать как птица
б) он заснул крепким сном
в) он стал умным и красивым

Рубрика: Աթաբեկ Խնկոյան

Աթաբեկ Խնկոյան

Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ տիրացու Կարապետի ծխական դպրոցում, 1880 թվականից՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի)՝ Մարտիրոս Պողոսյանի մասնավոր կրթարանում, ապա՝ երկու տարի անց՝ քաղաքային դպրոցում։ 18901910 թվականներին ստանում է որպես ուսուցիչ պաշտոնավարելու իրավունք։ Շուրջ 35 տարի նա մանկավարժական աշխատանք է կատարում տարբեր վայրերի, այդ թվում՝ հայրենի գավառի դպրոցներում:

Рубрика: Մայրենի

Լրացուցիչ աշխատանք

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն: Վարդը կողքի մասրենուն նայում էր վերևից։ Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:
2. Բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստը։
կոկոն- չբացված ծաղիկ
ողջ- ամբողջ
ոսկեզօծ- ոսկեգույն
կիսաբաց- մի քիչ բաց
3. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները։
սուր- բութ
վերջ- սկիզբ
հեռու- մոտիկ
մեծ- փոքր
4. Համացանցից գտի՛ր մասրենու մասին տեղեկություն և 3-4 նախադասությամբ պատմի՛ր։
Մասրենին հիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձրություն՝ մինչև 2 (3) մ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամևաեզր։ Ծաղիկները մեկական են կամ հովհանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ։, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։