Рубрика: Ընթերցարան

Հովհաննես Թումանյան «Կույրերի կարծիքը»

Օրը ցերեկով
Երեքչորս հոգով

Կույրերը եկան
Փղին դեմ ընկան։

Մինըոր մարմնին դիպավ հաստահեղ,
— Հե՛յզգո՛ւյշկանչեցմի պատ կա էստեղ։
Մյուսըոր ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատծիծաղեցէս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ էօ՜ձգոռացէլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած
Քահքահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հճիշտ որ կույր եքչիմացավ ոչ ոք։
Ոչ էս էոչ էնայլ կախած մի թոկ։

Չէ՛պատ է,— չէկոճղ— չէօձ է,— չէթոկ
Ու աղմկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույրկույր ետ դարձան կըրկին

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր:
2. Ի՞նչ է սովորեցում առակը:
3. Նամակ գրի՛ր հերոսներիննրանց խորհուրդ տուր:
4. Առակի համար նոր ավարտ հորինի՛ր:
5. Դո՛ւրս գրիր ի՞նչ հարցին պատասխանող բառերը։