Рубрика: Մայրենի

Հովհաննես Թումանյան Իմ Երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր գանձ բառը:  Էլ ի՞նչը կամ ո՞ւմ գանձ կհամարես:

Գանձ- ամբողջություն

  1. Ըստ բանաստեղծության՝ լրացրու բառակապակցությունները

ունեմ, անտա՜կ գանձեր

Ճոխ պարգև

հանքը իմ գանձերի սիրտը

շընորհք ու սեր

Սերն անվերջ է բարի

3. Քանդիր վերուստ բառը, ընդգծիր ածանցը. այդ ածանցով գրիր ուրիշ բառեր:

Рубрика: Հայրենագիտություն

Արտաշես և Սաթենիկ

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն


Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

1257278872 artashes-i-satenik.jpg

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։


Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին
Рубрика: Մայրենի

Մայրենի

91.

Ամպոտ-ամ+պոտ

քարոտ-քար+ոտ

օդային-օդ+ային

անշնորհք-ան+շնորհք

դժգոհ-դժ+գոհ

հեռավոր-հեռ+ավոր

բարություն-բարի+ություն

գրավոր-գիր+ավոր

անորոշ-ան+որոշ

տհաճ-տ+հաճելի

Рубрика: Մայրենի

Գ,Դ տառերի բառերի ուղղագրությունը

Անծանոթ բառեր

Գծուծ-խղճուկ

գողտրիկ-հաճելի

գույժ-վատ՝ չար լուր

գզիր-տանուտերի կատարածու

գեղջուկ-գյուղական

նախադասություններ

Գծուծ մարդիկ փողոցով քայլում են:

Ես ունեմ գողտրիկ անկյուն:

Մենք այսօր գույժ լուր ստացանք:

Գզիրն ընկավ դռնեդուռ:

Գեղջուկների աշխատանքը շատ ծանր է:

Рубрика: Մայրենի

Մայրենի

81.

Ա խմբում պարզ բառեր են:

Բ խմբում բարդ, ածանցավոր բառեր են:

82.

Պարզ բառեր

նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն:

բարդ բառեր

Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, շաբաթական, օրացույց, գլխակորույս: