Рубрика: Մայրենի

Կոմիտաս

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր: Սնավ-կերակրել, սաղարթ-տերև, սարսել-դողացնել , դարսել-դնել, տարափ-ուժգին քամի։
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ: Աշուն։
  3. Վերնագրիր բանաստեղծությունը: Աշունը։
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը: Ամառ,ձմեռ,աշու։
  5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
  6. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

Рубрика: Без рубрики

Տնային աշխատանք

Սեպտեմբերի 28

Տառերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ջանքերով Հայաստանում սկսում են բացվել դպրոցներ, որտեղ սովորեցնում են հայերեն տառերը: Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց աշակերտների հետ սկսում են զբաղվել նաև թարգմանությամբ: Առաջին գիրքը, որ թարգմանել են «Աստվածաշունչ»-ն  է, և այնքան լավ ու կատարյալ են թարգմանել, որ մինչև այսօր կոչվում է «Թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է.«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»:

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո

Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը
զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
հանճարոյ— հանճարի

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Նախադասությունը
 գրավոր փոխադրիր:

Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ խոսքերը հանճարի։
Անգիր
 սովորիր հայերեն առաջին նախադասությունը:

Նորից սովորիր, կրկնիր սեպտեմբերի 25-ին տրված նյութը, անծանոթ բառերը։