Рубрика: Մայրենի 6

Մոխրոտը տարբեր հեքիաթներում

Գրիմ եղբայրների Մոխրոտը:

Լինում է, չի լինում, մի հարուստ մարդ է լինում: Նրա կինը ծանր հիվանդանում է, և երբ զգում է, որ այլևս վեր չի կենալու, կանչում է մինուճար աղջկան, ասում.

— Սիրելի՛ զավակս, համեստ ու խոնարհ եղիր, և աստված միշտ կօգնի, ես էլ վերևից կհսկեմ քեզ ու մենակ չեմ թողնի:

Ասում է, աչքերը փակում ու մեռնում: Աղջիկն ամեն օր այցի է գնում մոր գերեզմանին, լաց լինում: Նա շատ խոնարհ ու հեզ աղջիկ է լինում: Շուտով վրա է հասնում ձմեռը, և մոր գերեզմանը ծածկվում է ճերմակ սփռոցով, իսկ գարնանը, երբ նորից շողշողում է արևը, հարուստը նորից է ամուսնանում: Խորթ մայրը հետը երկու աղջիկ է բերում: Սրանք սիրունատես, բայց շատ չար ու դաժան հոգով են լինում: Ու խեղճ աղջկա օրը սևանում է:

— Մի՞թե այս հիմարն էլ պիտի մեզ հետ սեղան նստի,- ասում է խորթ մայրը: Ով ուզում է ուտի, նախ պետք է աշխատի: Քո տեղը խոհանոցն է, գնա, էնտեղ քեզ համար շատ գործ կճարվի:

Հանում են նրա գեղեցիկ հագուստը, հին, մաշված շորեր տալիս ու փայտե մաշիկներ:

— Հապա մի այս գոռոզ թագո՜ւհուն նայեք, ինչպես է զարդարվել,- ասում են նրանք ծիծաղելով ու աղջկան խոհանոց ուղարկում:

Առավոտից իրիկուն նա աշխատելու էր խոհանոցում, ջուր բերեր, վառեր վառարանը, ճաշ եփեր, լվացք աներ:Այդքանը բավական չէր, խորթ քույրերն էլ հոգու հետ էին խաղում: Ծաղրում էին, ծիծաղում վրան, ոսպ ու սիսեռ էին լցնում մոխրի մեջ ու ստիպում ջոկել: Երեկոյան, երբ խեղճ աղջիկը վերջացնում էր գործը և ուզում էր պառկել, հանգստանալ, անկողին չէին տալիս, ստիպում էին վառարանի մոտ թափված մոխրի վրա նստել: Եվ որովհետև միշտ մոխրոտ ու փոշոտ էր լինում, քույրերը անունը դնում են Մոխրոտ: Մի անգամ հայրը գնում է տոնավաճառ և աղջիկներին հարցնում է, թե ինչ բերի նրանց համար:

-Գեղեցիկ զգեստներ,- ասում է մեկը:

— Մարգարիտներ ու ակնեղեն,- ասում է մյուսը:

— Քեզ համար ի՞նչ բերեմ, Մոխրոտ, դո՞ւ ինչ ես ուզում:

— Ինձ համար մի ճյուղ բեր, հայրի՛կ: Տուն դառնալիս որ ճյուղը, որ գլխարկդ գցի, հենց դա էլ պոկիր բեր:

Հայրիկը գեղեցիկ հագուստներ է գնում աղջիկների համար, մարգարիտներ ու թանկարժեք քարեր, ու երբ տուն գալիս անցնում է անտառով, ընկուզենու ճյուղը կպչում է նրան ու գլխարկը ցած գցում: Հայրը հենց այդ ճյուղն էլ պոկում է ու բերում իր հետ:

Բերում նվերները տալիս է աղջիկներին, ճյուղն էլ` Մոխրոտին: Մոխրոտը շնորհակալություն է հայտնում, վերցնում է ճյուղը, տանում է տնկում մոր գերեզմանին ու այնքան է լաց լինում, որ արցունքներով ջրում է հողը: Ճյուղն աճում է, մեծանում, դառնում գեղեցիկ ծառ: Մոխրոտը օրական երեք անգամ գնում է ծառի մոտ, լաց լինում ու աղոթում: Ամեն անգամ մի սպիտակ թռչնակ է գալիս, իջնում ծառին, ու երբ Մոխրոտը որևէ բան է ուզում, թռչնակը գցում է նրա համար: Մի օր էլ թագավորը մեծ պարահանդես է անում, որ պիտի տևեր երեք օր, հրավիրում է իր երկրի բոլոր գեղեցիկ աղջիկներին, որպեսզի որդին հնարավորություն ունենա ընտրություն անելու: Երբ խորթ քույրերն իմանում են, որ իրենք էլ պետք է ներկա գտնվեն պարահանդեսին, բարիանում են, կանչում Մոխրոտին.

— Արի մեր մազերը սանրիր, կոշիկները մաքրիր, կոճկիր ճարմանդները, տես ամուր կոճկիր, հա՜, թագավորի հանդեսին ենք գնում:

Մոխրոտը կատարում է նրանց պահանջները, բայց տխուր է, ինքն էլ է ուզում պարել, սկսում է խնդրել խորթ մորը, որ իրեն էլ թույլ տա գնալ:

— Դու ոտքից գլուխ մոխրի ու փոշու մեջ կորած, ինչպե՞ս գնաս թագավորի պարահանդեսը: Ոչ շոր ունես, ոչ կոշիկ և դեռ ուզում ես պարել,- ասում է խորթ մայրը:

Մոխրոտն այլևս չի խնդրում, բայց խորթ մայրն ասում է.

— Մի թաս ոսպ եմ թափել մոխրի մեջ, եթե երկու ժամում հավաքես, քույրերիդ հետ գնա:

Մոխրոտը գնում է այգի ու ձայն տալիս.

— Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հավքեր, թռեք եկեք, օգնեք ինձ, մոխրի միջից ոսպը ջոկեք:

Երկու ճերմակ աղավնիներ գալիս, իջնում են խոհանոցի պատուհանին, նրանց ետևից էլ` տատրակները, ապա երկնային բոլոր հավքերը, իջնում են մոխրի վրա: Աղավնիները սկսում են` կը՛տ-կը՛տ-կը՛տ, հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Այդպես հավաքում են ամբողջ ոսպը, լցնում թասի մեջ: Մի ժամ էլ չի անցնում, վերջացնում են աշխատանքը ու թռչում գնում: Մոխրոտը թասը ուրախ-ուրախ բերում է տալիս խորթ մորը` մտածելով, որ հիմա իրեն էլ թույլ կտա գնալ պարահանդես, բայց նա ասում է.

— Չէ, Մոխրոտ, դու ոչ շոր ունես, ոչ կոշիկ, համ էլ պարել չգիտես, բոլորը կծիծաղեն վրադ:

Մոխրոտը լաց է լինում, իսկ խորթ մայրն ասում է.

— Այ, եթե մի ժամում երկու թաս ոսպ ջոկես մոխրի միջից, էն ժամանակ կգնաս քույրերիդ հետ, ասում է ու մտածում: «Մի ժամում ոնց պիտի երկու թաս ոսպը ջոկի»: Խորթ մայրը երկու թաս ոսպ է լցնում մոխրի մեջ, իսկ Մոխրոտը էլի գնում է այգին ու կանչում.

— Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հավքեր, թռեք եկեք, օգնեք ինձ՝ ոսպը հավաքեմ:

Եվ երկու ճերմակ աղավնիներ գալիս իջնում են խոհանոցի պատուհանին, իսկ նրանց ետևից տատրակները և վերջապես երկնային բոլոր հավքերը: Աղավնիները սկսում են` կը՛տ-կը՛տ-կը՛տ, հավաքել ոսպը, մյուսներն էլ հետևում են նրանց օրինակին: Այդպես հավաքում են ամբողջ ոսպը, լցնում թասի մեջ: Կես ժամ էլ չի անցնում, աշխատանքն ավարտում են ու թռչում գնում: Մոխրոտը երկու թաս ոսպը ուրախ-ուրախ բերում, խորթ մորն է տալիս` մտածելով, որ հիմա թույլ կտա իրեն պարահանդես գնալ, բայց նա ասում է.

— Չէ, Մոխրոտ, չի լինի, դու քույրերիդ հետ պարահանդես չես գնա, շոր չունես, համ էլ չես կարող պարել, խայտառակ կլինենք քո պատճառով:

Ասում է մայրն ու իր երկու աղջիկների հետ գնում պարահանդես: Երբ տանն այլևս մարդ չի լինում, Մոխրոտը գնում է մոր գերեզմանին այցելության, կանգնում է ընկուզենու տակ ու կանչում.

Շարժիր ճյուղերդ, օրորվիր իմ ծառ,
Ոսկեթել զգեստներ թափիր ինձ համար:

Եվ թռչնակը ոսկեթել զգեստներ է թափում, ոսկեթել մետաքսե կոշիկներ: Աղջիկը շտապ հագնվում է ու գնում հանդեսի: Երբ ներս է մտնում, խորթ մայրն ու քույրերը, որ անտեղյակ էին այդ ամենին, կարծում են, թե անծանոթ թագավորի աղջիկ է եկել, այնքան գեղեցիկ է լինում նոր զգեստի մեջ: Նրանք կարծում էին, թե Մոխրոտը տանը նստած ոսպ է ջոկում մոխրի միջից: Թագավորի տղան ընդառաջ է գնում նրան, թևանցուկ անում, ու երբ պարերը սկսվում են, պարում է նրա հետ: Ուրիշ ոչ մեկի հետ չի պարում, ոչ էլ թողնում է նրա ձեռքը: Իսկ եթե մեկնումեկը մոտենում է աղջկան պարի հրավիրելու, թագավորի տղան ասում է.

— Նրա հետ ես եմ պարելու:

Մինչև ուշ երեկո պարում է Մոխրոտը, իսկ երբ ուզում է տուն վերադառնալ, թագավորի տղան ասում է.

— Ես կգամ, քեզ ճանապարհ կդնեմ:

Թագավորի տղան ուզում է իմանալ, թե նա ում աղջիկն է, բայց Մոխրոտը փախչում է ու թաքնվում աղավնատանը: Թագավորի տղան այնքան է սպասում, որ Մոխրոտի հայրը գալիս է: Նրան ասում է, թե մի անծանոթ աղջիկ մտավ աղավնատունը: Ծերուկը մտածում է. «Մոխրոտը կլինի», պատվիրում է բերել կացինն ու կեռը, որպեսզի աղավնատունը քանդի, բայց այնտեղ ոչ ոք չի լինում: Ծնողները գալիս են տուն, տեսնում` Մոխրոտը կտավե բլուզը հագին, պառկած է մոխրի վրա, վառարանի մոտ էլ վառվում է ձեթի ճրագը: Բանն այսպես է լինում. Մոխրոտը աղավնատան մյուս երեսից դուրս է գալիս ու վազում ընկուզենու մոտ, այնտեղ հանում է գեղեցիկ զգեստը, դնում մոր գերեզմանին, թռչնակը ետ է տանում, ինքը հագնում է կտավի բլուզն ու գալիս նստում խոհանոցի մոխրի վրա: Հաջորդ օրը, հանդեսը նորից է սկսվում, և ծնողներն ու խորթ քույրերը գնում են,

Մոխրոտն էլի գնում է ընկուզենու մոտ ու ասում.

Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ,
Ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:

Եվ թռչնակն ավելի շքեղ զգեստ է գցում նրա համար, ու երբ Մոխրոտը ոտք է դնում պալատ, բոլորը հիանում են նրա գեղեցկությամբ: Թագավորի տղան նրան է սպասելիս լինում, հենց որ գալիս է, էլի բռնում է թևից ու միայն նրա հետ է պարում: Երբ ուրիշները մոտենում են, աղջկան պարի հրավիրում, թագավորի տղան ասում է.

— Ես եմ պարում նրա հետ:

Վրա է հասնում երեկոն, աղջիկը պատրաստվում է գնալ, թագավորի տղան հետևում է նրան, որ տեսնի` ում տուն է մտնելու: Բայց աղջիկը վազում է պալատի ետևի այգին: Այգում մի հրաշալի ծառ է լինում, վրան` համեղ տանձեր: Աղջիկը շտապ բարձրանում է ծառն ու սկյուռի նման ճյուղից ճյուղ անցնում, այնպես, որ թագավորի տղան չի հասցնում նկատել նույնիսկ, թե ուր չքվեց: Նա սպասում է մինչև հայրը գալիս է, ասում է.

— Անծանոթ աղջիկը փախավ, բայց ինձ թվաց, որ տանձի ծառը բարձրացավ:

Հայրը մտածում է. «Մոխրոտը կլինի», ու հրամայում է կացինը բերել, ծառը կտրել: Բայց ծառի վրա մարդ չի լինում: Նրանք գալիս են տուն, տեսնում Մոխրոտը խոհանոցում նստած է մոխրի վրա: Այս անգամ էլ նա ծառի մյուս երեսից էր իջել, վազել էր ընկուզենու մոտ, թողել զգեստը, հագել իր կտավե բլուզն ու նորից պառկել էր մոխրի վրա: Երրորդ օրն էլ, երբ ծնողներն ու խորթ քույրերը գնում են պարահանդես, Մոխրոտը վազում է մոր գերեզմանի մոտ ու խնդրում ծառին.

Շարժիր ճյուղերդ, օրորվիր, իմ ծառ,
Ոսկեթել հագուստ թափիր ինձ համար:

Եվ թռչնակը մի այնպիսի շողշողուն երկնային զգեստ է գցում նրա համար, որի նմանը դեռ ոչ ոք չէր տեսել իր կյանքում, իսկ կոշիկները մաքուր ոսկուց են լինում: Մոխրոտը պարահանդես է գալիս այդ զգեստով, հիացմունքից լեզուները կապ են ընկնում:

Թագավորի տղան միայն նրա հետ է պարում, ու եթե որևէ մեկը հրավիրում է աղջկան, ասում է.

— Ես եմ պարում նրա հետ:

Վրա է հասնում երեկոն, Մոխրոտը պատրաստվում է գնալ, թագավորի տղան ուզում է նրան ճանապարհել, բայց աղջիկն էլի այնպես ճարպկորեն է ծլկում, որ ոչ ոք նրան չի նկատում: Այս անգամ թագավորի տղան խորամանկության է դիմում. հրամայած է լինում աստիճաններին ձյութ քսել, և երբ Մոխրոտը փախչում է, նրա ձախ կոշիկը մնում է սանդուղքի աստիճանին կպած: Թագավորի տղան վերցնում է կոշիկը, որ փոքրիկ ու սիրուն է լինում` ձուլված մաքուր ոսկուց: Հաջորդ առավոտյան թագավորի տղան կոշիկը ձեռքին գնում է Մոխրոտի հոր մոտ, ասում.

— Այս կոշիկը ում ոտքը որ մտավ, նա կլինի իմ կինը:

Ուրախանում են քույրերը, նրանք գեղեցիկ ոտքեր են ունենում: Ավագը մոր հետ մտնում է սենյակ, որ փորձի կոշիկը: Բութ մատը խանգարում է, որ կոշիկը մտնի: Մայրը դանակը տալիս է նրան` ասելով.

Կտրի´ր բութ մատդ, երբ թագուհի դառնաս, միևնույնն է, ոտքով չես ման գալու:
Աղջիկը կտրում է բութ մատը, կոշիկը դժվարությամբ հագնում է ու ցավից շրթունքը կծած գնում կանգնում թագավորի տղայի առաջ: Թագավորի տղան նրան նստեցնում է իր ձիուն ու տանում: Այդ ճանապարհն անցնում է գերեզմանոցի մոտով, իսկ ընկուզենու վրա երկու աղավնի նստած երգում են.

Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՜ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:

Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում` արյուն է հոսում: Ձիու գլուխը թեքում է, կեղծ հարսնացուին բերում տուն, ասում, որ սա չի իսկական հարսնացուն, թող մյուս քույրը փորձի: Կրտսեր քույրը մտնում է սենյակ, սկսում է փորձել, ոտքի մատները մտնում են կոշիկի մեջ, բայց կրունկը մեծ է լինում, չի տեղավորվում: Մայրը դանակը տալիս է նրան, ասում.

— Կտրի´ր կրնկիդ մի մասը, որ թագուհի դառնաս, ոտքով չես ման գալու:

Աղջիկը կտրում է կրնկի մի մասը, ոտքը մի կերպ մտցնում կոշիկի մեջ և ցավից շրթունքը կծած` գնում թագավորի տղայի առաջ կանգնում: Թագավորի տղան նրան դնում է ձիու վրա ու տանում: Բայց երբ անցնում են ընկուզենու մոտով, այնտեղ թառած երկու աղավնի երգում են.

Ոտքից արյուն է կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Ու՜ր ես տանում գիրկդ առած,
Սիրուն հարսնացուդ մնաց:

Թագավորի տղան նայում է ոտքին, տեսնում՝ արյուն է հոսում, ճերմակ գուլպաները կարմրել են արյունից, թեքում է ձիու գլուխը և ինքնակոչ հարսանացուին ետ բերում:

— Սա էլ իսկականը չի,- ասում է թագավորի տղան,- էլ ուրիշ աղջիկ չունե՞ք:

— Հանգուցյալ կինս մի փոքրիկ, հիմար աղջիկ է թողել ինձ, Մոխրոտը, բայց դե նա ի՞նչ հարսնացու:

Թագավորի տղան խնդրում է, որ նրան էլ բերեն` փորձի:

Խորթ մայրն ասում է.

— Չէ , նա այնքան կեղտոտ է, որ ամոթ է ձեր աչքին երևա:

Թագավորի տղան պահանջում է, որ աղջկան անպայման բերեն իր մոտ: Մոխրոտը նախ լվանում է երեսն ու ձեռքերը, նոր ներկայանում թագավորի տղային ու խոր գլուխ տալիս: Թագավորի տղան կոշիկը տալիս է փորձելու: Մոխրոտը նստում է աթոռին, ոտքից հանում է փայտե մաշիկը, ոսկե կոշիկը հագնում, որ ճիշտ նրա ոտքովն է լինում: Նա ելնում է կանգնում, թագավորի տղան նայում է նրան ու ճանաչում այ՛ն գեղեցկուհուն, որի հետ պարել է երեք օր: Ասում է.

— Ա՜յ սա է իմ իսկական հարսնացուն:
Խորթ մայրն ու քույրերը վախենում են, չարությունից գունատվում, իսկ թագավորի տղան վերցնում է Մոխրոտին, դնում ձիու վրա ու քշում: Երբ անցնում են ընկուզենու մոտով, երկու ճերմակ աղավնիները երգում են.
Ոտքից արյուն չի կաթում,
Սիրտը ցավից մղկտում,
Բարով տանես գիրկդ առած.
Հարսնացուն է քո սիրած:

Ասում են ու երկուսն էլ թռչում իջնում Մոխրոտի ուսերին, մեկը` աջ, մյուսը` ձախ ուսին, ու այդպես նստած էլ մնում: Հարսանիքի ժամանակ խորթ քույրերն էլ են գալիս, ուզում են շողոքորթել Մոխրոտին, ձևացնել, թե ուրախ են նրա երջանկության համար: Երբ հարսանեկան կառքը շարժվում է դեպի եկեղեցի, մեծ քույրը նստում է հարսի աջ կողմում, փոքրը` ձախ կողմում: Եվ աղավնիները կտցում հանում են նրանց մի-մի աչքը: Իսկ երբ եկեղեցուց տուն են գալիս, մեծ քույրը նստում է ձախ կողմում, փոքրը՝ աջ կողմում, և աղավնիները նորից հանում են նրանց մի-մի աչքը: Այդպես պատժվում են նրանք իրենց չարության ու խորամանկության համար ու ամբողջ կյանքում կույր մնում:

Շառլ Պերոյի Մոխրոը:

Ժամանակով մի մարդ էր ապրում: Կինը մահացել էր, մնացել էին ինքն ու աղջիկը: Շուտով նա երկրորդ անգամ ամուսնացավ մի շատ գոռոզ ու դաժան կնոջ հետ: Կինը այրի էր և առաջին ամուսնուց 2 աղջիկ էլ ինքն ուներ:

Աղջիկներն էլ իրենց մոր նման չար ու կռվարար էին:

Հենց առաջին օրվանից խորթ մայրը իրեն ցույց տվեց. նա վատ էր հագցնում հոր աղջկան, վատ էր կերակրում, բայց ամենածանր աշխատանքներն էր անել տալիս: Սա էր ավլում հատակը, լվանում ամանները, լվացք անում: Քնում էր տանիքում, հատակին փռված ծղոտի վրա, իսկ քույրերը՝ տաք, լուսավոր սենյակներում, փափուկ մետաքսե անկողիններում: Գործը վերջացնելուց հետո խեղճ աղջիկը նստում էր բուխարիկի մոտ, մոխրով լի արկղի վրա: Դրա համար էլ խորթ մայրն ու քույրերը նրան Մոխրոտիկ էին ասում: Մոխրոտիկը համբերությամբ տանում էր բոլոր վիրավորանքները ու երբեք չէր բողոքում հորը: Միևնույն է, հայրը ոչինչ չէր անելու, որովհետև վախենում էր կռվարար կնոջից:

Մի անգամ արքայորդին պարահանդես սարքեց ու հրավիրեց բոլոր հարուստ մարդկանց: Մոխրոտիկի քույրերն էլ հրավեր ստացան: Նրանք շատ ուրախացան ու սկսեցին պատրաստվել պարահանդեսի: Մոխրոտիկի գործն ավելի շատացավ, ստիպված էր առավոտից երեկո լվանալ ու արդուկել քույրերի հագուստները: Այդ օրերին խոսքն ու զրույցը հենց միայն պարահանդեսի մասին էր: Քույրերն ամբողջ օրը պտտվում էին հայելու առաջ, փորձում հագուստները:

— Ես, — ասաց ավագ քույրը, — պարահանդեսի կգնամ ժանյակազարդ կարմիր թավշյա զգեստով:

— Իսկ ես, — ասաց կրտսերը, — սև մետաքսե զգեստ կհագնեմ` ոսկեգույն ծաղիկներով ու ադամանդե մանյակով:

Քույրերը կանչեցին Մոխրոտիկին ու խորհուրդ հարցրին, թե ինչպես լավ հագնվեն: Մոխրոտիկը խորհուրդներ տվեց, նույնիսկ խոստացավ սանրել նրանց մազերը, որին նրանք հաճույքով համաձայնեցին: Երբ Մոխրոտը սանրում էի քույրերի մազերը, նրանք ասում էին.

— Մոխրոտիկ, դու էլ կուզեի՞ր պարահանդես գալ.

— Ախ, քույրիկներ, ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, ես ի՞նչ պարահանդեսի բան եմ:

Վերջապես քույրերը կառք նստեցին ու գնացին: Մոխրոտը երկար նայեց նրանց ետևից, հետո սկսեց լաց լինել: Այդ ժամանակ եկավ նրա պառավ մորաքույրը: Հարկ է նկատել, որ նա բարի կախարդ էր:

— Դո՞ւ էլ կուզեիր գնալ պարահանդեսի, — հարցրեց կախարդը:

— Շատ կուզեի,- պատասխանեց Մոխրոտիկը:

— Լավ,- ասաց կախարդը: — Եթե խելոք լինես, ես հաճույքով կկատարեմ քո ցանկությունը: Գնա պարտեզ ու մի դդում բեր: Մոխրոտիկը իսկույն վազեց պարտեզ, քաղեց ամենամեծ դդումն ու բերեց կախարդին: Կախարդը հանեց դդումի միջուկը և իր կախարդական փայտիկով խփեց մի անգամ: Դդումն անմիջապես վերածվեց ոսկեզօծ կառքի: Հետո կախարդը ստուգեց թակարդը, 6 հատ կենդանի մուկ կար այնտեղ: Կախարդը Մոխրոտիկին պատվիրեց բացել դռնակը և դուրս թռչող բոլոր մկներին նա առանձին-առանձին խփեց իր փայտիկով, մկները դարձան սիրուն ձիեր:

Մնում էր կառապանը: Թակարդի մեջ 3 մեծ առնետ էլ կար: Նրանցից ամենամեծին կախարդուհին կառապան դարձրեց: Հետո Մոխրոտիկին ասաց.

— Գնա պարտեզ և 6 հատ մողես բռնիր:

Երբ Մոխրոտիկը բերեց մողեսները, կախարդը նրանց դարձրեց վեց սպասավոր: Նրանք անցան կառքի ետևն ու այնպես կանգնեցին, ասես ամբողջ կյանքում դա էր եղել նրանց զբաղմունքը: Այդ ամենն ասելով, կախարդն ասաց.

— Ահա քեզ կառք՝ պարահանդես գնալու համար: Ուրա՞խ ես հիմա:

— Շատ ուրախ եմ, — պատասխանեց Մոխրոտիկը, — բայց ինչպե՞ս կգնամ այս կեղտոտ պատառոտված շորերով:

Կախարդը փայտիկով խփեց Մոխրոտիկին, և կեղտոտ հագուստը անմիջապես դարձավ ոսկեթել ու արծաթաթել շքեղ զգեստ: Հետո նա Մոխրոտիկին տվեց մի զույգ բյուրեղապակյա կոշիկ: Կոշիկները հագնելով, Մոխրոտիկը կառք նստեց: Հրաժեշտից առաջ կախարդը խստորեն զգուշացրեց Մոխրոտիկին, որ կեսգիշերից ավելի չմնա պարահանդեսում:

— Եթե թեկուզ մի րոպե ավելի մնաս, քո կառքն էլի դդում կդառնա, ձիերդ՝ մկներ, սպասավորներդ՝ մողեսներ, կառապանդ՝ առնետ, իսկ հագուստդ՝ մաշված ու կեղտոտ, ինչպես առաջ: Մոխրոտիկը խոստացավ վերադառնալ կեսգիշերից առաջ, և ուրախությունից խենթացած գնաց:

Երբ Մոխրոտիկը պալատ մտավ, քար լռություն տիրեց: Հյուրերը դադարեցին պարել, երաժիշտները դադարեցին նվագել, բոլորը նայում էին անծանոթ գեղեցկուհուն: Չորս կողմից լսվում էր միայն.

— Ա՛խ, որքա՜ն գեղեցիկ է: Ախ, ինչ սլացի՜կ է:

Կանայք բոլորն ուշադրությամբ նրա սանրվածքն էին զննում, նրա զգեստը: Արքայորդին Մոխրոտին նստեցրեց իր կողքին: Երբ պարերը վերսկսվեցին, նրան հրավիրեց պարելու: Մոխրոտիկն այնպես լավ էր պարում, որ հյուրերն ավելի զարմացան ու զմայլվեցին նրանով: Պարեցին հետո, հիանալի սեղան բացեցին, բայց արքայորդին ոչ մի բանի չդիպավ, նա նայում էր անծանոթ գեղեցկուհուն, միայն նրա մասին մտածում:

Իսկ Մոխրոտը նստեց քույրերի մոտ ու շատ սիրալիր զրուցեց նրանց հետ, նույնիսկ նարինջ ու խնձոր հյուրասիրեց նրանց, որ մատուցել էր նրան արքայորդին: Հանկարծ Մոխրոտիկը լսեց ժամացույցի զարկը՝ տասներկուսին քառորդ էր պակաս: Նա գլուխ տվեց բոլոր հյուրերին և շտապ դուրս փախավ: Վերադառնալով տուն, Մոխրոտիկը շնորհակալություն հայտնեց կախարդին և ասաց, թե վաղն էլ կուզեր գնալ: Երբ նա կախարդին պատմում էր պարահանդեսում իր տեսածի մասին, քույրերը վերադարձան: Մոխրոտիկը վազեց դուռը բանալու:

— Ի՜նչ ուշ վերադարձաք,- ասաց նա հորանջելով, իբր նոր է արթնացել:

— Եթե դու լինեիր այդ հրաշալի պարահանդեսում, — ասաց կրտսեր քույրը,- կտեսնեիր, թե ինչ հետաքրքիր էր:

Պարահանդես եկավ մի այնպիսի գեղեցիկ արքայադուստր, որի նմանը դեռ ոչ ոք չի տեսել: Նա շատ բարի էր ու ինձ հրաշալի նարինջ հյուրասիրեց:

Մոխրոտը գոհ էր քույրերի գովեստից: Նա հարցրեց արքայադստեր անունը, բայց քույրերն ասացին, որ ոք չգիտե:

— Երիտասարդ արքայորդին,- ավելացրին քույրերը, ասաց թե աշխարհում էլ ոչինչ չի ցանկանա, միայն թե իմանա՝ ով է այդ արքայադուստրը:

Մոխրոտիկը ժպտաց ու ասաց.

— Ախ, ի՜նչ բախտավոր եք, քույրիկներ: Չ՞ի կարելի ես էլ տեսնեմ գեղեցկուհի արքայադստերը: Սիրելի քույրիկ, տվեք ձեր դեղին զգեստը, որ հագնում եք տանը: Ես նրանով կգամ պարահանդես:

— Չէ մի՜, — բարկացավ քույրը: — Քեզ պես կեղտոտը հագնի՞ իմ հագուստը: Գժվել եմ, ինչ է:

Մոխրոտիկը չվիրավորվեց մերժումից: Գիտեր, որ կախարդից այնպիսի զգեստ կստանա, որ քույրերը երազում էլ չեն տեսել: Հաջորդ օրը քույրերը էլի գնացին պարահանդես, Մոխրոտիկն էլ գնաց: Այս անգամ ավելի շքեղ էր հագնված:

Արքայորդին չէր հեռանում նրա մոտից, ամբողջ ժամանակ միայն նրա հետ էր խոսում: Մոխրոտիկը ուրախանում էր, պարում ու բոլորովին մոռացել էր կախարդի պատվերը: Նրան թվում էր թե տասնմեկն էլ չկար, երբ ժամացույցն ավետեց կեսգիշեր: Լսելով ժամացույցի զարկերը, նա վեր կացավ ու շտապ փախավ: Վազելիս Մոխրոտիկի բյուրեղապակյա կոշիկներից մեկը դուրս եկավ ոտքից: Արքայորդին վերցրեց կոշիկն ու վազեց նրա ետևից: Նա հասավ դարբասին ու հարցրեց դռնապաններին, թե չտեսան արքայադստերը: Դռնապաններն ասացին, թե տեսել են միայն վատ հագնված մի խեղճ աղջկա, որ ավելի շատ մուրացիկի էր նման, քան արքայադստեր:

Արքայորդին տխուր վերադարձավ պալատ, մտածելով, թե ինչպես գտնի անհետացած արքայադստերը: Իսկ

Մոխրոտը շնչակտուր վազեց տուն, առանց կառքի ու առանց սպասավորների, իր հին ու կեղտոտ զգեստը հագին:

Նրա բոլոր զարդարանքներից միայն բյուրեղապակյա մի կոշիկն էր մնացել ձեռքին: Երբ քույրերը վերադարձան տուն, Մոխրոտիկը հարցրեց, լա՞վ ուրախացան պարահանդեսում, և անծանոթ գեղեցկուհին եկե՞լ էր արդյոք:

Քույրերն ասացին, որ գեղեցկուհին եկել էր, բայց կեսգիշերին շտապ փախավ, որտքից գցելով բյուրեղապակյա կոշիկներից մեկը, որի նման գեղեցիկ կոշիկ չկա աշխարհում:

— Երիտասարդ արքայորդին վերցրեց այդ կոշիկը և ամբողջ ժամանակ դրան էր նայում: Երևի սիրահարվել է այդ գեղեցկուհուն: Քույրերը չէին սխալվում:

Արքայորդին իրոք սիրահարվել էր անծանոթ գեղեցկուհուն: Մի քանի օր անց նա հրամայեց իր մունետիկներին փողհարել, որ ամուսնանում է այն աղջկա հետ, ում ոտքին հարմար կլինի բյուրեղապակյա կոշիկը: Պալատականները շրջում էին քաղաքում և կոշիկը փորձում բոլոր աղջիկների ոտքին: Մոխրոտիկի քույրերին էլ այցելեցին: Նրանք փորձեցին ոտքը մի կերպ մտցնել կոշիկի մեջ, բայց երկուսի ոտքերն էլ մեծ էին: Մոխրոտիկն էլ էր այդ սենյակում:

— Տվեք ես էլ փորձեմ կոշիկը, — հանկարծ ասաց նա:

Քույրերը ծիծաղեցին նրա վրա: Բայց պալատականը Մոխրոտիկին նստեցրեց աթոռին և կոշիկը մոտեցրեց նրա ոտքին: Ոտքն առանց դժվարության մտավ կոշիկի մեջ: Քույրերը շատ զարմացան: Բայց շվարած մնացին, երբ Մոխրոտիկը գրպանից հանեց մյուս կոշիկը և այն էլ մյուս ոտքին հագավ: Այդ պահին հայտնվեց կախարդը: Նա իր փայտիկի ծայրը կպցրեց Մոխրոտիկի զգեստին ու դարձրեց շքեղ հագուստ: Քույրերը հասկացան, որ պարահանդես եկած գեղեցկուհին Մոխրոտիկն է եղել: Նրանք Մոխրոտիկի ոտքն ընկան, սկսեցին աղերսել, որ ների բոլոր վիրավորանքները, որ համբերությամբ տարել է … Մոխրոտիկը բարձրացրեց նրանց և ասաց, որ բոլորովին չի բարկանում…

Հետո նրան տարան պալատ: Հաջորդ օրը արքայորդին ամուսնացավ Մոխրոտիկի հետ և ուրախ ու շքեղ հարսանիք արեց:

Рубрика: Մաթեմատիկա 6-2

դաս 18.

Լրացուցիչ(տանը)

4) Ճի՞շտ է արդյոք, որ երկու բացասական թվերից ավելի մեծ է այն 

թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է։

ճիշտ է:

5) Քանի՞ մետր է միատեսակ գործվածքի երկու կտորներից 

յուրաքանչյուրի երկարությունը, եթե առաջին կտորը, որում 

երկրորդից 16 մ-ով ավելի գործվածք կա, արժե 168000 դրամ, իսկ 

երկրորդը՝ 120000 դրամ։

Պատ․՝56 մետր,40 մետր:

6) Գտե՛ք այն թիվը, որի`

ա) 3 %-ը հավասար է 60-ի=2000

գ) 20 %-ը հավասար է 53-ի=265

բ) 17 %-ը հավասար է 340-ի=200

դ) 2 %-ը հավասար է 37-ի=18500

Рубрика: Մաթեմատիկա 6-2

Դաս 17.

Լրացուցիչ(տանը)

5) Ամբողջ թվերի եռյակի համար ստուգե՛ք գումարման զուգորդական 

օրենքի ճշտությունը.

5) Ամբողջ թվերի եռյակի համար ստուգե՛ք գումարման զուգորդական 

օրենքի ճշտությունը.

ա) –7, +2, +10,

(-7+2)+10=-7+(2+10)=-7+12=+5

բ) 0, +4, –11,

(0+4)+(-11)=0+(4+-11)=0-7=-7

գ) –10, –6, –3,

(-10+-6)+(-3))=-10+(-6+-3))=-10+(-9)=-19

դ) –16, +8, –14,

(-16+8)+(-14)=-16+(8+-14))=-16-6=-22

ե) –20, 0, +19,

(-20+0)+19=-20+(0+19)=-20+19=-1

 զ) +15, +20, –25

(+15+20)+(-25)=+15+(+20+(-25))=+15+(-5)=+10

6) Գտե՛ք արտահայտության արժեքը` նախ գումարելով բոլոր դրա-

կան թվերը, ապա` բոլոր բացասական թվերը. 

 ա) –7 + 4 + (–2) + (–3) + 10 + (–14)=4+10+(–7)+(–2)+(–3)+(–14)=–12

 բ) 10 + (–8) + 6 + (–9) + (–15) + 20=10+6+20+(–8)+(–9)+(–15)=4

7) Հանումը փոխարինե՛ք հանելիին հակադիր թվի գումարումով և 

հաշ վե՛ք՝ առանձին գումարելով դրական գումարելիները, առան-

ձին՝ բացասականները.

առանձին գումարելով դրական գումարելիները, առանձին՝ բացասականները.

ա) 55 – 6 + 7 – 4 – 19=55+(-6)+7+(-4)+(-19)=55+7+(-6)+(-4)+(-19)=+33

բ) –72 + 8 – 11 + 18 – 25= (-72)+8+(-11)+18+(-25)=8+18+(-72)+(-11)+(-25)=-82

գ) –81 + 96 – 34 + 52 – 17,=(-81)+96+(-34)+52+-(17)=96+52+(-81)+(-34)+(-17)=+16

դ) –19 + 24 – 50 + 31 – 62=(-19)+24+(-50)+31+(-62)=24+31+(-19)+(-50)+(-62)=-76

8) Տասնվեցհարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները 

կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 

հարկ, ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ, 

ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն 

վերելակները։

Լուծում

1) 12+2-5=9
2) 12-5+2=9

Պատ․՝ 9-րդ հարկում

Рубрика: Մաթեմատիկա 6-2

Դաս 15.

Լրացուցիչ(տանը)

5) Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

ա) (–4) · (–5)=20

գ) (+32) · (–6)=-188

ե) (+1) · (+23)=23

է) (–19) · (+7)=-133

բ) (–8) · 0=0

դ) 0 · (–1)=0

զ) (+14) · (–25)=-350

ը) (–10) · (+12)=-120

6) Համեմատե՛ք թվերը.

ա) (–5) · 0 < 4,

գ) –100 < 100 · (–3) · 0,

բ) (7 · 0) · (–9) > –2,

դ) 8 > 37 · (0 · 20)։

7) Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի 

փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.

ա) (–4) · (–5) > 0, 

դ) 2 · 3 < (–4) · (–2),

բ) (–8) · 5 < 0, 

ե) 2 · (–20) = (–10) · 4,

գ) 7 · (–3) < (–2) · (–1), 

զ) (–12) · (–2) < 5 · (–1)։

8) Ի՞նչ նշան կունենա երեք ամբողջ թվերի արտադրյալը, որոնցից` 

 ա) երկուսը բացասական թվեր են, մեկը` դրական, 

+

 բ) մեկը բացասական թիվ է, երկուսը` դրական:

Рубрика: Մաթեմատիկա 6-2

Դաս 14.

Լրացուցիչ(տանը)

5) 12 մ երկարություն, 10 մ լայնություն և 5 մ բարձրություն ունեցող 

մարագը 34-ով լցրել են փայտով։ Քանի՞ անգամ են գնացել` փայտ 

բերելու, եթե ամեն անգամ փայտը բերվել է 2 բեռնատարներով` 

յուրաքանչյուրում 15 մ3 փայտ։

12 x  10 x 5 = 600

600 : 4 = 150

150 x 3 = 450

450 : 15 = 30

30 : 2 = 15

6) Տուփում կա 6 կարմիր և 4 սպիտակ գնդիկ: Նրանցից վերցնում են 

պատահական մեկը: Ինչքա՞ն է հավանականությունը, որ այն 

կարմիր կլինի:

Պատ՝ 60%

7) Ճի՞շտ է, որ եթե մի ամբողջ թիվը փոքր է մյուսից, ապա նրա բացարձակ արժեքը նույնպես փոքր կլինի մյուսի բացարձակ արժեքից։

 այո

Լրացուցիչ-Խնդրագրքից Խնդիր 1-ի 1-ից 22-ը,էջ22 /Շարժման խնդիրներ

Рубрика: Բնագիտություն 6

Բնագիտություն

Բնագիտական փորձերի ուսումնասիրում և իրականացում

Ուսումնական նյութեր՝

1.ԺամԱռաձգականության ուժ

2. ժամ դ. 2.4.Երկրի  ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ

Այն ուժը, որով Երկիրն է  դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի  կենտրոնը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:
Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

1.Ի՞նչ  է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով Երկիրն է  դեպի իրեն ձգում որևէ մարմին:
2.Ի՞նչ ուղղությամբ է ազդում ծանրության ուժը:

Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա:
3. Ո՞րն է մարմնի կշռի և մարմնի վրա ազդող ծանրության ուժի տարբերությունը:

Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

Рубрика: Без рубрики, Մաթեմատիկա 6-2

Դաս 13

Առաջադրանքներ(դասարանում)

1)Հաշվել

ա) 6 – 7=1

բ) –30 – 44=74

գ) 12 – 9=3 

դ) 18 – 23=-5

ե) –11 – 9-20 

զ) 8 – 2=6

է) –16 – 7=-23 

ը) 0 –16=-16

2) Կատարե՛ք հանում.

ա) 34–(–7)=41

բ) 101 – (–8)=109

գ) 29 – (–11)=40

դ) –70 – (–14)=-84

ե) –48–(–25)=-73

զ) –17 – (–34)=-51

է) –52 – (–2)=54

ը) 82 – (–3)=85

3) Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

ա) 8 – 3 > 3 – 8, գ) –25 – (–3) > –3 – (–25),

բ) (–7) – 4 < 4 – (–7), դ) 6 – (–2) > (–2) – 6։

 Ի՞նչ օրինաչափություն է այստեղ գործում։

4) Օդի ջերմությունը իջավ 70C-ով և դարձավ –30C։ Որքա՞ն էր օդի 

ջերմությունը մինչև այդ փոփոխությունը։

-30+70=-400C

Լրացուցիչ(տանը)

5) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասա-

րու թյուն ստացվի.

ա) 2 –8 = –6, դ) -28+ 25 = –3, է) -3+ 9 = 6,

բ) 0 – (-7) = 7, ե) –15+ 14 = –1, ը) 19 – 11 = 8,

գ) 3 + (-23) = –20, զ) –(-10) + 10 = 20, թ) –61 – (-83 = 22։ 

6) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20=-2

դ) (29 – 64) + 23=-18

է) (–39 –21) + 11=-49

բ) (–43 – 14) – 32=-89

ե) (–30 – 21) + 56=5

ը) (16 – 33) – 50=-67

գ) (–74 + 27) – 15=32

զ) (81 – 45) – 60=-24

թ) (–18 + 6) – 39=27

7) Բերե՛ք երկու այնպիսի ամբողջ թվերի օրինակ, որոնց տարբե րու-

թյունը դրական թիվ լինի։ Կարո՞ղ է արդյոք այդ դեպքում հանելին 

բացասական թիվ լինել։

8) Սուզանավի խորաչափը ցույց էր տալիս ծովի մակերևույթից 145 մ 

խորություն (–145 մ)։ Որոշ ժամանակ անց խորաչափի ցուցմունքը 

դարձավ –173 մ։ Ինչքա՞ն էր սուզանավի ընթացքի նախկին և նոր 

խորությունների տարբերությունը։

-145 –(-173) = -145 + 173 = 28 մ.

Рубрика: Մայրենի 6

Մայրենի

  • Կատարում ենք լեզվական առաջադրանքները:
  1. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:
  • Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:
  • Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր յերանգները կա՞ն:
  • Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ:
  • Ընկերները երկու օր առաջ էին դիմադրում ու հաշտվելու փորձեր էին անում:
  • լիքը խոստումներ տվեց ու գնաց:

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

  • Դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
  • Ամբողջ ճանապարհը քայլեցի:
  • Արդեն հե՞տ ես վերադարձել:
  • Կարմիր շատ ծաղիկներ հավաքեցինք:
  • Կրկին ասում եմ քեզ:
  • Առաջին հերթին այս գործը պիտի լինի:
  • Քեզ մարդ էր հարցնում:
  • Կարելի՞ է զանգել:
  • Ուրիշ մարդիկ ավելի լավ կհասկանային: