Рубрика: Բնագիտություն

երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

1.Բլոգում տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։

Հայրենագիտություն

Բնագիտություն

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես:

3.Ինչ ճամփորդությունների ես մասնակցել

  • Քաղաքային (քայլարշավ, թանգարան)
  • Մեկօրյա հայրենագիտական
  • Ճամբար (եռօրյա)

Քաղաքային (քայլարշավ, թանգարան)

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։ կկարողանամ:

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։

4

6. Ուսումնա-հայրենագիտական արշավներից (մեկօրյա, բազմօրյա, քաղաքային’ թանգարան, քայլարշավ) որը կառանձնացնեիր և ինչու։

թանգարան Որովհետև շատ եմ սիրում թանգարան գնալ:

7. Որտեղ կուզենայիր արշավել, որ այս ուսումնական տարում չարշավեցինք։

չգիտեմ:

Рубрика: Բնագիտություն

Ճամփորդություն Դաշտադեմի ամրոց

Շաբաթ օրը մենք գնացինք Դաշտադեմի ամրոց:Կանգնեցինք ու մտանք Սբ.Կաթողիկե եկեղեցին:

Եկեղեցու գմբեթը քանդված էր երկրաշարժի պատճառով:Մյուս կանգառում գանգնեցինք և մտանք

Արուճի քարավանատուն, հետո նախաճաշեցինք:Շարունակելով ճանապարհը հասանք

Դաշտադեմի ամրոց: Բարձրացանք պարիսպի վրա, իսկ հետո բարձրացանք ամրոց:

Հետո երկրորդ անգամ ամրոցի շրջակայքում նախաճաշեցինք:Հետո գնացինք Դաշտադեմի

իջևանատուն, ուսումնասիրեցինք և շարունակեցինք ճանապարհը: Հետո հասանք ագարակի հին

բնակավայր, մի փոքր բլուր էլ իջանք: Ավարտելով ճամփորդությունը վերադարձանք Երևան:

Рубрика: Բնագիտություն

Առինջ

                                                                      

   Առինջ

Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքըԱռնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։

Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։

Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Վանքի Սուրբ Նշան եկեղեցին (VIIդ.) պատկանում է եռախորան, խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին։ Աբսիդները դրսից բազմանիստ են։ Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը։ Եկեղեցու երկու կողմում կան փոքրիկ մատուռներ։ Սուրբ Նշանից արևելք գտնվում է վանքի երբեմնի երկհարկանի երկրորդ եկեղեցին (XIIIդ.)։ Առինջում ամեն տարի մեծ շուքով նշվում է Գետարգելի վանքին նվիրված օրը։

Գյուղում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (1880 թ.)։

Համաձայն Հայկ Խաչատրյանի «Սոսյաց անտառ» գրքի հայկական տեղանվանապատում պատումաշարի, առինջ՝ նշանակում է կաղնի: Առինջ են անվանել պաշտամունքի առարկա դարձած կաղնու ծառին։ Հետևաբար այն հին հայկական բնակավայրերը, որտեղ գոյություն է ունեցել կաղնի ծառի պաշտամունքը, իրենց անվան մեջ կրել են առինջ բառը (օրինակ՝ Առինջ, ԲագառինջԱլվառինջՀառիճՍնկառիճ և այլն)։ Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել այդ անվանումով քառասուն բնակավայր։ Դրանցից մեկը Կոտայքի մարզի Առինջ գյուղն է։

Рубрика: Բնագիտություն

Եվրասիա մայրցամաք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպան և Ասիան:

Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը:

Այս մայրցամաքում կա 84 պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը`Վատիկան, և ամենամեծ պետությունը`Ռուսաստանի  Դաշնություն:

Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգմա(էվերեստ), և ամենախոր լիճը` Կասպից  ծովը: