Рубрика: Без рубрики

Լեզվաբանական ամսագիր 5

1. Քանի՞ արմատից և քանի՞ բառից է կազմված 55555 թվականը:

Հինգ բառ, հինգ արմատ:

2. Յոթ եղբայր են և յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա են:

Ութ երեխա:

3. Գնում էին՝ հայրը որդու, որդին հոր, պապը թոռան հետ: Քանի՞սն էին նրանք:

Երեքն էին :

4. Ի՞նչ բառեր կարող եք ասել, որոնց որևէ մասը պատահականորեն համընկնի թվականի:

Առաջնային,երկրորդական:

5. Ինչո՞վ են ընդհանուր լսարանն ու դասարանը, ակնոցն ու ձեռնոցը, գիտունն ու տգետը:

Ուսման , գիտելիքի առումով:

6. Ինչպե՞ս հիվանդը դարձնենք այն տեղը, որտեղ նրան բուժում են:

Հիվանդանոց:

7. Ի՞նչ եմ ես, որ առանց ինձ չեք կարող խոսել. փոխեք առաջին տառս, առանց ինձ չեք կարող գրել, մեկ էլ փոխեք, ամբիոն կբարձրանաք, էլի փոխեք՝ անտառ կգնաք վերջին անգամ կենդանի կդառնամ:

8. Դերանուն եմ, տվեք ինձ հ՝ կփչեմ, զ-ով կթարմացնեմ, ծ-ով կալեկոծվեմ, կ-ով կկերակրեմ ձեզ:

Ով:

9. Առաջին մասս պարիսպ է, երկրորդս՝ ավերված քաղաք, իսկ ամբողջը՝ մարդու հասակ:

Պատանի:

Рубрика: Без рубрики

Եղնիկի նվեր բերելը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

Եղնիկի ծանոթությունը

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

Եղնիկը պատշգամբում

Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում :

Եղնիկի կարոտը

երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

Եղնիկի փախչելը

Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Рубрика: Без рубрики

մայրենի

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը, օրինակ՝ տնկել, պայտել…, շարել,Ջրել , պահել, ցանել,մանգաղ, խոսել,արտասվել,հոսել,ծալվել,քարացել,թողել,պահել,պարկել,նել,խառնվել:
  2. Փորձիր նկարագրել պապին:Նա շատ բարի մարդ էր:
  3. Գրիր շարադրություն քո պապիկի կամ պապիկների մասին, աշխատանքդ վերնագրիր և առանձին: Իմ պապիկը սիրում է աշխատել նա շատ բարի է նա զբաղվում է այգեգործությամբ և մեքենաներ է վերանորոգում նա 57 տարեկան է:

Рубрика: մաթեմ

Մաթեմատիկա

  1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 3 է, միավորը՝ 4 , տասհազարավորը՝ 2, մնացած թվանշանները՝ 6։   626634
  2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
  • 1200, 2500, 41010, 52070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  • 3368, 2358, 2321, 101, 15 
  • 2065, 3112, 4499, 9999, 7885510

2-րդ,3-րդ:

3․Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

Հարյուրավոր:

4․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։

Տարբերությունը  կփոքրանա  10-ով:

5․ Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմ/ը։

6․Քառակուսու պարագիծը 24 մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

24:4=6,

7․ Հաշվիր արտահայտության արժեքը(3000 + 80‧5) : 100 + 2708=2742

8.Երկու արկղում միասին կա 50 կգ խնձոր։ Երբ առաջին արկղից 10 կգ լցրեցին երկրորդ արկղի մեջ, արկղերում խնձորների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ խնձոր կար արկղերից յուրաքանչյուրում։

Լուծում

50:2=25

25-10=15

25+10=35

                                                               Պատասխան՝  15,35  կգ

9․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

48

10․Աստղանիշի փոխարեն գրել համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի՝1299>1236։

l

Рубрика: Մայրենի

Արևի մոտ

  1. Հեքիաթից դու՛րս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ցնցոտիներ — լաթ, քուրջ, կտոր,

կուչ — Սեղմում, կծկում:

անգութ- անխիղճ:

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:

Երեխան  որբ  էր նա  մայր  և  հայր  չուներ:

Հովիվը  բարի  և գթասիրտ  մարդ  է:

  • Բացատրի՛ր վերնագիրը:

Որովհետև  ուզում  էր գնալ  արևի  մոտ:

  • Գրի՛ր կարծիքդ այս հեքիաթի մասին:

Շատ  լավ  և  բարի  հեքիաթ  էր:

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ-տուն,տնակ

ճամփորդ-ուղևոր

հրճվանք-ուրախություն,խինդ

խավար-մութ

անգութ-անխիղճ

ամուր-պինդ

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ-կոպիտ

խեղճ-հարուստ

վերելք-վայրեջք

անվախ-վախկոտ

խավար-լույս

խրճիթ-տուն

Рубрика: Բնագիտություն

Առինջ

                                                                      

   Առինջ

Առինջի մոտ են գտնվում Գետարգելի վանքըԱռնջուց վանքի ավերակները, հին գերեզմանոցը, որն ունի քանդակազարդ խաչքարեր։

Գյուղի մոտ պահպանվել են հին բերդի մնացորդներ։ Բերդապարսպի ստորին քարերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են միմյանց փաթաթված երկու վիշապ (1501 թ-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին հեղինակի հիշատակությունը՝ Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501 թ.։ Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ։

Առինջ գյուղից արևելք գտնվում է նշանավոր Ձագավանքը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Գետարգելի վանքը, որը միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրոնական կենտրոններից մեկն է եղել։ Վանքի Սուրբ Նշան եկեղեցին (VIIդ.) պատկանում է եռախորան, խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին։ Աբսիդները դրսից բազմանիստ են։ Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը։ Եկեղեցու երկու կողմում կան փոքրիկ մատուռներ։ Սուրբ Նշանից արևելք գտնվում է վանքի երբեմնի երկհարկանի երկրորդ եկեղեցին (XIIIդ.)։ Առինջում ամեն տարի մեծ շուքով նշվում է Գետարգելի վանքին նվիրված օրը։

Գյուղում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (1880 թ.)։

Համաձայն Հայկ Խաչատրյանի «Սոսյաց անտառ» գրքի հայկական տեղանվանապատում պատումաշարի, առինջ՝ նշանակում է կաղնի: Առինջ են անվանել պաշտամունքի առարկա դարձած կաղնու ծառին։ Հետևաբար այն հին հայկական բնակավայրերը, որտեղ գոյություն է ունեցել կաղնի ծառի պաշտամունքը, իրենց անվան մեջ կրել են առինջ բառը (օրինակ՝ Առինջ, ԲագառինջԱլվառինջՀառիճՍնկառիճ և այլն)։ Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել այդ անվանումով քառասուն բնակավայր։ Դրանցից մեկը Կոտայքի մարզի Առինջ գյուղն է։

Рубрика: Մայրենի

Մայրենի

Տարիներ առաջ մի կույր մարդ էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե ուտելիքի, թե հագուստի և թե ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: Մի օր էլ խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձերը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Այս  առակը  ինձ  սովորեցրեց, որ պետք  է  դիմացինիդ  վստահես  ու  հավատաս,  շնոհակալ  լինես  ուշադրության  համար: 

  • Բնութագրի՚ր կույրին:

Կույրը  անշնորհակալ  և  անհավատ  մարդ  էր:

  • Նոր վերնագիր մտածիր:

Անշնորհակալ  Կույրը:

Տարիներ  առաջ  մի կույր մարդ էր  ապրում: Մարդիկ Նրան  տալիս  էին  ամեն  ինչի  լավագույնը,  թե  հագուստ,  թե  սնունդ ,բայց  նա  միշտ դժգոհ  էր: Օրինակ՝  երբ ջուր  էին  խմում,  նրան  տալիս  էին  կաթ, երբ մի  բաժակ  բրինձ էին  ուտում,  նրան  տալիս  էին  երկու  բաժակ  բրինձ: Մի  օր  նրանք  որոշում են  գառ  մերթել: Կույրին տալիս են մեծ բաժինը: Նա շոշափում,  հոտհոտում  և   ասում է,  եթե  սա  իմ բաժինն  է,  ապա  ձերը  որքա՞ն  կլինի: