Рубрика: Մայրենի, Մայրենի ստուգատես

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու ։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Ասաց վոչինչ: 

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Որովետև և լուսինը և կացինը արծաթից էին:

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։

 Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-օդային

խոտ –խոտոտ

ջուր-ջրային

արծաթ-արծաթե

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Աճեց, Երկար, չորացրել, մտածում, Վազեցի:

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել —հողը

Դուրս գալ ——տնից

Աճեցնել —-ծաղիկ

Տեսնել —եղբորը

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշեցի-մտաբերել

Իսկույն-անմիյապես

Վերջիվերջո-վերջապես

Ուրախ-զվարթ

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար-դժբախտաբար

Բարձրանալ-իջնել

Հազիվ-իսկույն

Երկար-կարճ

Рубрика: Մայրենի, Մայրենի ստուգատես

Ակսել Բակունց Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղելՄի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

եր□-երբ

փա□չում-փաղչում

ար□ին-արևին

  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

 Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա q կաղիններ ժողովում: 

Պարում են:

  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս  մութ   

բ/թաց  փակ     

գ/ջահել   ահել 
դ/կենդանի  անկենդան

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Անտառում բնակվում են տարբեր տեսակի կենդանիներ:

Մեր այգին դարձել էր անտառի նման:

  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը   ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած:
    բ/վարազները  վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա կաղիններ:
    գ/ծառերը ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են:
    դ/արջերը  պարում են:

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:

թիթեռ

  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:

Ճանապարորթություն  անտառով

  • Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղելՄի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
    Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
    Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են:

Երկրորդ մաս

 ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է:

  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:

Արջը վախենումա վարազի ձայնից:

  1. Նկարագրի՛ր վարազներին:

Վարազ-վայրի խոզ

  1. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:

Ինձ դուր եկավ անտառի նկարագրված բնությունը:

Рубрика: Մայրենի, Մայրենի ստուգատես

Վախթանգ Անանյան Քարակոփ կածան

Զանգեզուրի  Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:

Առան ին-առանձին

Բար րացա-բարձրացա

Եր եմնի-երբեմնի

Մար ուց-մարդուց

  • Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի:

 
fhj3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

պտուղներ-միրգ

մաքրված-սրբված

տխուր-անհավես

ոռոգել-ջրել

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ    ավտոտնակ—————————

բ/դաչա     ամառանոց —————————— 

գ/մայկա      ներքնաշապիկ  —————————

դ/սումկա      պայուսակ—————————

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան-

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ:

Պարզ բառ տխուր, ոռոգել:

Բարդ բառ  կչկչացող, գոգավորություն: 

7. Տեքստից դո՛ւրս գրիր  մեկ բացականչական  նախադասություն:

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք:

8․ Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

9. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը-

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

10. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:

 Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

11.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:

Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը:

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

Հետաքրքիր պատմվածք:

Рубрика: Մայրենի, Մայրենի ստուգատես

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Մեր ուսումնական ճամբարային շաբաթը շատ հետաքրքիր էր: Մենք մեր ջոկատով տարբեր բաներ էինք սարքում, նկարում, գծում, լողում էինք, ինչպես նաև գնացինք Երվանդ Քոչարի թանգարան, որտեղ շատ նոր բաներ իմացանք: Տեսանք նրա քանդակները, որոնք շատ հետաքրքիր էին և գեղեցիկ:

Рубрика: Մայրենի ստուգատես

Երազ

Կար մի երկիր, որտեղ մարդիկ մի օր արթնացան և մղձավանջի մեջ հայտնվեցին, երկիրը դարձել էր մութ, արև չկար: Այդ մղձավանջը շատ երկար էր տևում կարծես: Մարդիկ մթությունից չէին տեսնում ոչինչ, չէին հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հոգու խորքում հավատում էին, որ դա իրոք վատ երազ է: Որոշ ժամանակ ապրելով մութ երկրում մի օր արթնացան և տեսան, որ դա իրոք երազ էր և ամեն վատ բան մնաց անցյալում: